Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 15 մարդ ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ոստիկանության հայտարարությանը:
Հաղորդվում է, որ մահացածներից չորսը ոստիկանության աշխատակիցներ են: Ըստ ոստիկանության տվյալների՝ պայթյունը կազմակերպվել է մահապարտի կողմից, որը պայթեցրել է ականապատ մեքենան: Մոգադիշոյի ոստիկանության ներկացուցչի հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:
Ահաբեկչության համար պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել: