Սոմալիի հարավում գտնվող Բելեդուեյն քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից պայթյուն է կազմակերպվել: Զոհվել է 13-ից ավելի մարդ, ևս տասը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական օրեսդիր խորհրդի ներկայացուցչի հայտարաությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գործող հայտնի ռեստորանի մոտ:
Պայթյունի կազմակերպման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Շաաբաբ» խմբավորումը: