Սպիտակ տունը և օրենսդիրները հերքել են այն տեղեկությունները, թե ամերիկացի նախկին գաղտնի գործակալ Էդվարդ Սնոուդենին ներում կշնորհվի։ «Պարոն Սնոուդենն օրենք է խախտել։ Նա պետք է վերադառնա հայրենիք և կանգնի դատարանի առաջ», — ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Դեն Պֆայֆերը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Նա լուրջ վնաս է հասցրել մեր երկրին։ Նման դեպքում ներումն անհնար է»,- հարցազրույցներից մեկում ասել է Սենատի հետախուզության հանձանժողովի նախագահ Դայան Ֆայնստայնը։ Իսկ հանրապետական Մայք Ռոջերսը, ոբ Ներկայացուցիչների պալատում ղեկավարում է մեկ այլ հանձանժողով, հավելել է, որ «Սնոուդենին ներելու գաղափարն ահավոր է»։