ԱՄՆ-ի ԿՀՎ—ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը նախատեսում է ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնության տարածքում կեցության իրավունքի ժամկետը երկարացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով փաստաբան Անատոլի Կուչերենային:
«Ներկայումս, Ռուսաստանի օրենսդրության համաձայն, ընթանում է անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որոնք Ռուսաստանի տարածքում կեցության ժամկետի երկարացման համար կներկայացվեն ՌԴ Դաշային միգրացիոն ծառայությանը», — հայտարարել է Կուչերենան:
Փաստաբանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե դիմումը ներկայացվելու է ապաստանի տրամադրման, թե բնակության իրավունքի համար: Նրա խոսքերով՝ վերջնական որոշումը կընդունի ինքը Սնոուդենը:
Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու որոշման ժամկետը լրանում է օգոստոսի 1-ին: ԿՀՎ նախկին գործակալը հայտարարել է այն մասին, որ հույս ունի երկարաձգել Ռուսաստանում իր ժամանակավոր գտնվելու իրավունքի գործողության ժամկետը: