Բունդեսթագի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրյոբելեն հայտարարել է, որ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստ է վկայություն տալ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գաղտնալսելու գործով, հաղորդում է RIA Novosti-ն:
Պատգամավորը Մոսկվայում այսօր հանդիպել է Սնոուդենի հետ:
«Նա սկզբունքորեն պատրաստակամություն է հայտնել օգնել պարզելու իրավիճակը: Դրա համար անհրաժեշտ է նախադրյալներ ստեղծել: Դա մենք երկար և բազմակողմանիորեն քննարկել ենք»,- ասել է Շտրյոբելեն: