ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը դիմել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայությանը՝ խնդրելով երկարաձգել երկրի տարածքում իր գտնվելու ժամկետը: Այս մասին BBC-ին հաղորդել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:
Փաստաբանը չի մանրամասնել, թե որ կարգավիճակով է Սնոուդենը խնդրում թույլատրել իրեն շարունակել բնակվել Ռուսաստանի տարածքում:
2013թ.-ին նախկին գործակալը փախել էր ԱՄՆ-ից և հրապարակել մեծ քանակով գաղտնի փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ողջ աշխարհում ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ սովորական քաղաքացիների նկատմամբ մշտական դիտարկում են իրականացնում:
2013թ.-ի ամռանը Ռուսաստանը հաստատել էր նրա՝ իրեն ապաստան տալու մասին դիմումը:ժ