տուն Քաղաքական Միջազգային Սննկացած Դետրոյթի հավաքածուում, Վան Գոգի, Բրեյգելի և այլ նկարներ, գնահատվել են հարյուր...

Սննկացած Դետրոյթի հավաքածուում, Վան Գոգի, Բրեյգելի և այլ նկարներ, գնահատվել են հարյուր միլիոնավոր դոլարներ

198
0

DetroitCultureForS_MICO204-AP-676x450

Վինսենթ վան Գոգի «Ծղոտե գլխարկով դիմանկարը», որը պատկանում է սննկացած Դետրոյթ քաղաքին, գնահատվել է 80-150 մլն դոլար։ Այս մասին ասվում է Christie’s աճուրդների տան հայտարարության մեջ։ Christie’s-ն իրականացնում է քաղաքի Արվեստների ինստիտուտի  հավաքածուի գնահատումը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունըլ

Այդ հավաքածուում են գտնվում նաև Պիտեր Բրեյգելի «Հարսանեկան պարը», որը գնահատվում է 100-200 մլն դոլար, ինչպես նաև Մատիսի, Կլոդ Մոնեի, Ջովանի Բելինիի՝ տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող աշխատանքերը։ Ընդհանուր առմամբ, Դետրոյթին պատկանող հավաքածուն գնահատվում է 450-870 մլն դոլար։ Չի բացառվում, որ 18 մլրդ դոլար պարտք ունեցող քաղաքը կվաճառի իր հավաքածուի մի մասը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here