տուն Տնտեսական Սննդամթերքի գրեթե բոլոր տեսակների գծով գնանկում է արձանագրվել

Սննդամթերքի գրեթե բոլոր տեսակների գծով գնանկում է արձանագրվել

199
0

միրգ

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակեց այս տարվա հունվար-փետրվար ամիսների գնաճի վերաբերյալ մանրամասն տվյալներ, որից երևում է, թե որ ապրանքախմբի որ ապրանքը գնային ինչ փոփոխություններ է կրել:

Մրգի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 6.0%, իսկ 2013թ. հունվարի համեմատ`8.2% գնանկում: 2014թ. փետրվարին հունվարի համեմատ խնձորի գինը նվազել է 17.5%-ով, խաղողինը` 12.9%-ով, նարնջինը` 11.5%-ով, ադամաթզինը`9.2%-ով, տանձինը` 7.7%-ով, նռանը` 1.6%-ով, մանդարինինը` 1.5%-ով, արքայանարնջինը` 1.1%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է կիտրոնի`1.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մրգի գները նվազել են 15.9-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ մեկում գրանցվել է 1.1% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 9.5%-ով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6% գնաճ, իսկ 2014թ. հունվարի համեմատ`7.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կաղամբի`19.3%, վարունգի 15.8%, կանաչ սոխի`14.9%, սմբուկի`14.6%, լոլիկի` 14.4%, գլուխ սոխի`11.8% գնանկումով: 2014թ. փետրվարին հունվարի համեմատ ճակնդեղի գինը նվազել է 5.0%-ով, գազարինը`3.3%-ով, խառը կանաչեղենինը` 2.6%-ով, սնկինը` 2.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 1.6%, կանաչ պղպեղի` 1.8%, սխտորի`1.8%, բողկի`3.9% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. փետրվարին հունվարի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 12.4-0.9%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Իջևան և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում
բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 7.7%-ով:

2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում արձանագրվել է 1.3%, իսկ 2014թ. հունվարի համեմատ`1.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արևածաղկի բուսական յուղի` 3.4% գնանկումով: 2014թ. փետրվարին հունվարի համեմատ կարագի և մարգարինի գները նվազել են համապատասխանաբար 1.4% և 0.7%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.7%, իսկ 2014թ. հունվարի համեմատ`1.6% գնանկում: 2014թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տավարի, խոզի և ոչխարի մսերի`համապատասխանաբար 3.5%, 1.7% և 0.6%,
աղացած մսի` 1.9%, տավարի փափկամսի` 1.8%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)` 1.7%, հավի բդի` 1.1%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)`1.0% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014թ. փետրվարին հունվարի համեմատարձանագրվել է մսամթերքի 2.3-0.1% գնանկում, մեկում` 1.8% գնաճ, իսկ մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 2.3%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ աճել է 15.6%-ով, իսկ 2013թ. հունվարի համեմատ`գրանցվել է 0.7% գնանկում: