Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
Ընդհանուր՝ 55 հաստատված դեպք, որից
վերջին 2 օրում՝ 3 դեպք Սիսիանում:
31 հոգի բուժվել է,
24 հոգի բուժում է ստանում, որից՝
Քաջարանից՝ 15 հոգի,
Գորիսից՝ 6 հոգի,
Սիսիանից՝ 3 հոգի։ Սիսիանում արձանագրված դեպքերը վարակի այլ օջախից են: