տուն Հասարակություն Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

210
0

ՀՀ ոստիկանության փոխանցմամաբ՝ նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց են կատարել  մասնաճյուղի տարածքում։

Վարդավանք բնակավայրի տարածքում հայտնաբերվել են հատված ծառեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բոխիները ապօրինի հատել է Սյունիքի մարզի բնակիչ մի երիտասարդ, որը հրավիրվել է Կապանի բաժին ու խոստովանել կատարածը։

Վնասի չափը պարզվում է։

Նախապատրաստվում են նյութեր։


© factor.am