Վերջապես Սյուզի Մելիքյանի աղմկահարույց հարսանիքը կայացավ: Այսօր երեկոյան Օջախ ռեստորանային համալիրի մոտ հավաքվել էին քաղաքի ամենաթանկարժեք մեքենաները: Սյուզի Մելիքյանը եւ Գարեգին Հովիկյանն ամուսնացան արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի քավորությամբ: Հարսանեկան խնջույքի մասնակիցները պնդում են, որ դահլիճը շատ գեղեցիկ էր ձեւավորված, օրիգինալ եւ գեղեցիկ է եղել նաեւ հարսի պարը: Երեկոյի ընթացքում երգել են Թաթա Սիմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մհերը, Մարիաննա Հովհաննիսյանը, Նարեկ Բավեյանը, Լայանան, Ջոնին, միջոցառմանը մասնակցում էին նաեւ Yere1-ի Գրիգոր Դանիելյանը կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի հետ, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, Individuum Casting Production-ի ղեկավար Աշոտ Սարգսյանը, հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը, Թինա Քեյը, Dj Vakcina-ն, Թիվ 5 խմբի Տիկո Մնացականյանը, Հանրային հեռուստաընկերության հաղորդավարները եւ այլք: Հարսանիքը վարում էր Vitamin ակումբի Տիկոն: Առայժմ Ձեզ ենք ներկայացնում Հռիփսիմե Ելինյանի, Մարիաննա Հովհաննիսյանի, Լայանայի, Մհերի եւ Արամայիս Հայրապետյանի ֆեյսբուքյան էջերում տեղադրված լուսանկարները, սակայն araratnews.am-ը փորձում է ձեռք բերել հարսանյաց երեկոյի տեսագրությունը:
տուն ժամանց Շոու-բիզ Սյուզի Մելիքյանի հարսանիքին երգել են Թաթան, Քրիստինե Պեպելյանը, Լուսինե Աղաբեկյանը եւ այլք...