տուն Աշխարհ Սմարթֆոնների համար ռուսական ծրագրակազմը՝ պարտադիր պայման

Սմարթֆոնների համար ռուսական ծրագրակազմը՝ պարտադիր պայման

238
0

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց սմարթֆոններում ռուսական ծրագրակազմի տեղադրման մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է RG-ն:

Օրինագիծը վերաբերում է նաև համակարգիչներին և Smart TV-ի գործառույթներով հավելվածներին՝ նախատեսված ռուսաստանյան լսարանի համար։ Հրապարակման մեջ նշվում է, որ փոփոխությունները կանդրադառնան Ռուսաստանի լսարանին հասանելի Smart TV գործառույթով սմարթֆոններին, համակարգիչներին և հեռուստացույցներին: Տեխնիկապես նման բարդ սարքերի վաճառքի համար նախապայման է սահմանվելու: Նրանց ճշգրիտ ցուցակը, ինչպես նաև ծրագրերի տեղադրման կարգը որոշելու է կառավարությունը:

Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության համապատասխան հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Կանաևն ասել է, որ օրինագիծը, նախևառաջ, ուղղված է սպառողների իրավունքների պաշտպանությանը և նպաստելու է ռուսական ՏՏ ընկերությունների զարգացմանը:

Կառավարությունը աջակցել է օրինագծին: Դրա ընդունումը «կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում ռուսաստանյան ծրագրերի առաջխաղացման խթանմանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here