տուն Հասարակություն Առողջապահություն Սկսվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ռազմավարություն

Սկսվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ռազմավարություն

209
0

Կառավարությունն անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն ռազմավարության, այն է՝ քաղաքացիների պատասխանատվությունը դառնում  է առաջնահերթ: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ ոչ ոք չգիտի՝ ինչ իրավիճակ կլինի: «Մեզ կմեղադրեն, թե քաղաքացու վրա են դնում պատասխանատվությունը, բայց դա մեր կառավարության փիլիսոփայությունն է»,- հիշեցրեց կառավարության ղեկավարը:

Վարչապետն ասաց, որ պարետատունը քննարկում է՝  բաց եւ փակ տարածքներում դիմակներ կրել:

Այսօր դիմակների դեֆիցիտ, վարչապետի խոսքով, չկա: Արտադրություն կա Հայաստանում, որը բավարարում է մեր կարիքները, եւ կարող ենք նույնիսկ արտահանել:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ որեւէ տեղեկություն քաղաքացիներից չեն թաքցրել: «Չգիտես ինչու, քաղաքացիները կարծում են՝ թվերն ուռճացնում ենք: Թե ինչու պետք է այդպես անենք, անհասկանալի է»,- ասաց նա: