ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ պաշտոնական կայք էջից։
Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):
Մրցույթի SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին (ժամը` 10:00-ից) և կտևի մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը` 18:00-ն), իսկ հավատարմագրված լրագրողների և մարզիչների քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 25-ին` մինչև ժամը 18:00-ն: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նշումով` 10-41 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն: Լրագրողները և մարզիչները իրականացնելու են մրցույթի մասնակիցներից առավելագույնը տասը մարզիկների անհատական համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն (բաց քվեարկություն` արդյունքների հրապարակմամբ):
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների շրջանակը որոշվում է հետևյալ ընթացակարգով. 1. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև դեկտեմբերի 12-ը` հրապարակման համար, ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին է ներկայացնում 2019 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները): 2. ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մինչև դեկտեմբերի 10-ը մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում 1-3 մարզիկի թեկնածություն, ովքեր ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է հանձնաժողովին: Նշված կետերում սահմանված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան` նախարարության կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված մարզիկների և ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների հայտերով ներկայացված մարզիկների անուն-ազգանունների 23 համընկնում է եղել, այսինքն` երկու ցուցակով էլ ներկայացվել են նույն մարզիկները, բացառություն են կազմել ֆեդերացիաների ներկայացրած երկու մարզիկ: Արդյունքում` ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը կազմված է 25 մարզիկից: Անվանացանկը կցված է:
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ»
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ
(Ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 17.07.2017 թ. № 143-Ա/1 հրամանի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 06.12.2019թ. 1195-Ա/2 հրամանով հաստատված չափորոշիչներով, և մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացրած հայտերի)
N
Անուն, ազգանուն
Մարզաձևը
Մրցման անվանումը
Գրաված տեղը կամ հանրաճանաչությունը
1
Ալեքսանյան Արթուր
հունահռոմեական ըմբշամարտ
Եվրոպական խաղեր
1-ին տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն
2-րդ տեղ
2
Ալեքսանյան Ռուբեն
ծանրամարտ
Աշխարհի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
3
Ասլանյան Կարեն
հունահռոմեական ըմբշամարտ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
4
Ավետիսյան Արթուր
սպորտային մարմնամարզություն
Համաշխարհային ուսանողական խաղեր
1-ին տեղ
5
Բաղրյան Արսեն
ուշու
Աշխարհի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
6
Բաչկով Հովհաննես
բռնցքամարտ
Եվրոպական խաղեր
1-ին տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
7
Գալստյան Սլավիկ
հունահռոմեական ըմբշամարտ
Աշխարհի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
8
Գասպարյան Սամվել
ծանրամարտ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
2-րդ տեղ
9
Գրիգորյան
Դավիթ
սամբո
Եվրոպական խաղեր
2-րդ տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
10
Դավթյան Արթուր
սպորտային մարմնամարզություն
Եվրոպական խաղեր
1-ին տեղ
11
Դավթյան Վահագն
սպորտային մարմնամարզություն
Եվրոպական խաղեր
2-րդ տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
12
Կիրակոսյան Տիգրան
սամբո
Եվրոպական խաղեր
1-ին տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
1-ին տեղ
13
Հարությունյան Արսեն
ազատ ոճի ըմբշամարտ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
1-ին տեղ
14
Հովհաննիսյան Արթուր
բռնցքամարտ
Եվրոպական խաղեր
1-ին տեղ
15
Հովհաննիսյան Դավիթ
ծանրամարտ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ
16
Ղազարյան Արսեն
սամբո
Եվրոպական խաղեր
3-րդ տեղ
17
Մանուկյան Մաքսիմ
սամբո
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
2-րդ տեղ
18
Մարտիրոսյան Սիմոն
ծանրամարտ
Աշխարհի մեծահասակների առաջնություն
1-ին տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
1-ին տեղ
19
Մինասյան Գոռ
ծանրամարտ
Աշխարհի մեծահասակների առաջնություն
2-րդ տեղ
20
Մկրտչյան Հակոբ
ծանրամարտ
Աշխարհի մեծահասակների առաջնություն
1-ին տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
1-ին տեղ
21
Մխիթարյան Գրիգոր
սամբո
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
2-րդ տեղ
22
Մխիթարյան Հենրիկ
ֆուտբոլ
Հանրաճանաչություն: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ` մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Իր ակումբի` անգլիական «Արսենալի» կազմում, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի մրցաշարի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներով չմեկնելով Բաքու` հսկայական ճանաչելիություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
23
Չալյան Կարապետ
հունահռոմեական ըմբշամարտ
Եվրոպական խաղեր
2-րդ տեղ
24
Չալյան Վահագն
սամբո
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
2-րդ տեղ
25
Ջուլֆալակյան Արսեն
հունահռոմեական ըմբշամարտ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն
3-րդ տեղ