Աշխարհում սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները, հաղորդում է 1-in.am-ը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսի հայտարարությանը հղումով:
Մասնագետը նշել է, որ պատվաստանյութի առաջին փորձարկումը սկսվել է COVID-19-ի հարուցիչ հանդիսացող կորոնավիրուսի գենետիկական հաջորդականության վերծանումից ընդամենը երկու ամիս անց:
«ԱՀԿ-ն և գործընկերները ուսումնասիրություն են անցկացնում բազմաթիվ երկրներում, որի ընթացքում համեմատում են դեռ չթեստավորված բուժման մեթոդները»,- նշել է գլխավոր տնօրենը:
Ավելի վաղ, մարտի սկզբին, Մոսկվայի պետական համալսարանը հայտարարել է երեք ամսում SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպի ստեղծման հնարավորության մասին:
Մարտի 17-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 200 հազար մարդ: