Աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել, որտեղ գլխավոր հերոսին` Թեոդոր Ռուզվելտին կմարմնավորի տաղանդավոր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն: Դի Կապրիոն եւ Սկորսեզեն խոստովանել են, որ Ռուզվելտի կենսագրությունն էկրանավորելու գաղափարն իրենց մոտ առաջացել է դեռ 10 տարի առաջ, սակայն այն ժամանակ նրանք բավարար ֆինանսական հնարավորություններ չունեին:
— Հիմա կամ երբեք: Մենք այս գաղափարը կյանքի կոչելու համար համբերատար սպասել ենք տասը տարի; ասել է 39-ամյա դերասանը:
Ֆիլմը նկարահանվելու է Էդմունդ Մորրիսի հեղինակած The Rise of Theodore Roosevelt գրքի հիման վրա, որն արժանացել է Պուլիցերիան մրցանակի: Ֆիլմում պատկերվելու են նախագահի կյանքի բոլոր էտապները` վաղ մանկությունից մինչեւ նախագահ դառնալու ժամանակաշրջանը: