Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո, հնարավոր է, զբաղեցնի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Մասնագետների կարծիքով՝ ներկայիս մարզիչ Խերարդո Մարտինեսն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո, կթողնի իր պաշտոնը։ Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում գլխավոր մարզչի պաշտոնում կցանկանար տեսնել Սկոլարիին։