Սպիտակ տան պարտեզի բույսերի և ծառերի մասին հոգ տանող այգեպանների հարկադիր արձակուրդի պատճառով Միշել Օբամայի պարտեզը ենթարկվել է սկյուռների հարձակմանը:
Սկյուռները իսկական գլխացավանք են դարձել Վաշինգտոնի բնակիչների համար: Նրանց կերակրող զբոսաշրջիկների պատճառով սկյուռները ավելի են տարածվում և բնակություն հաստատում քաղաքի պարտեզներում: Սկյուռները միշտ վնասաբեր են ամառային պտուղների համար, իսկ այժմ նրանք իրենց էլ ավելի հարմար են զգում Վաշինգտոնում: Նրանցից շատերը բնակություն են հաստատել նաև Միշել Օբամայի պարտեզում: