Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութով խոսել է էլեկտրաէներգիայից զրկված քաղաքացիների խնդիրների մասին: Նա զանգահարել է քաղաքացիներին, որոնց հոսանքն անջատել են: Քաղաքացիներից մեկն ասաց, որ 40.000 դրամը վճարել է, սակայն 50.000 դրամ էլ պետք է վճարի:
Մի քաղաքացի էլ ասաց, որ անցած ամիս անջատել են հոսանքը, սակայն այս ամիս հոսանքի անջատում չի եղել: