Ֆրանսիայում հետաքննում են աղմկահարույց մի գործ, որում ներգրավված են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցներ: Ֆրանսիայում զբոսաշրջության նպատակներով գտնվող կանադուհին իր դիմումում գրել է, որ այդ ոստիկանները բռնաբարել են նրան ոստիկանական բաժանմունքում, որը գտնվում է Փարիզի կենտրոնում, և որում կողմնակի անձանց գտնվելը խստիվ արգելվում է:
Ինչպես գրում է le Parisien-ը, այս գործով արդեն ձերբակալվել է 4 ոստիկան, որոնց մեղադրանք է առաջադրվել: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության շենքի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանները մուտք գործում շենք կանադուհու հետ միասին: Ոստիկանները նշում են, որ նրանք սեռական բնույթի հարաբերություն են ունեցել կանադուհու հետ, սակայն մեժել են բռնաբարության մեղադրանքը: