տուն Աշխարհ Այս ինքնաթիռը մշակել են ծաղրածուները. Boeing-ի աշխատակցի սկանդալային նամակը

Այս ինքնաթիռը մշակել են ծաղրածուները. Boeing-ի աշխատակցի սկանդալային նամակը

274
0

Boeing ընկերության հրապարակած տեղեկությունները մեծ աղմուկ են հանել հանրության շրջանում: Ընկերությունը մասնավորապես հրապարակել է ներքին նամակագրությունը, որում նշվում է, որ աշխատակիցները տեղյակ են եղել 737 Max ինքնաթիռների հետ կապված խնդիրների մասին, սակայն այդ ամենը թաքցրել են ԱՄՆ քաղավիացիայի տեսուչներից:

«Թույլ չեմ տա իմ ընտանիքին թռչել 737 Max-ով, այս ինքնաթիռը մշակել են ծաղրածուները»,- գործընկերոջը գրել է աշխատակիցներից մեկը:

Boeing 737 Max ինքնաթիռները հանվել էին շահագործումից 2 ավիավթարից հետո: Առաջին օդային աղետը գրանցվել էր 2018-ին՝ Ջակարտայի մերձակայքում, որի հետևանքով զոհվել էր 189 մարդ: Երկրորդ ավիավթարը տեղի էր ունեցել անցյալ տարի՝ Ադիս Աբեբայի մերձակայքում՝ դառնալով 346 մարդու մահվան պատճառ: