տուն Աշխարհ Սկանդալ. ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա

Սկանդալ. ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա

242
0
Դավիթ Գարեջիի վանական համալիրի հոգևոր առաջնորդ Իլարիոն վարդապետն ասում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, վանքի մոտակայքում չի եղել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
«Մթավարի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Դավիթ Գարեջիի հարակից տարածքում օրերս միջադեպ է տեղի ունեցել` ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա: Հեռուստաընկերությունը մի քանի վարկած է տարածում: Դրանցից մեկի համաձայն, հովիվը հոտը տարել է չեզոք տարածք, այդ ժամանակ սահմանապահները կրակ են բացել: Երկրորդ վարկածի համաձայն` սահմանապահները թիրախավորել են շանը, սակայն փամփուշտը հովվին է դիպչել:
Տեղեկատվության համաձայն՝ վիրավորված քաղաքացին բուժվում է Գյանջայի հիվանդանոցում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել սահմանի մոտ, որի հետևանքով Վրաստանի քաղաքացի է վիրավորվել, թեև չեն մանրամասնում, թե սահմանի որ մասում է տեղի ունեցել դեպքը, և չեն խոսում ադրբեջանցի սահմանապահների ներգրավվածության մասին: