Վարշավայում այսօր ընթանում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը երեկ պարտվել էր Ուկրաինայի հավաքականին և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, այսօր կհանդիպի Սլովենիայի թիմի հետ:
Սլովենիա — Հայաստան
Դուշկո Պավասովիչ (2563) — Լևոն Արոնյան (2795)
Սերգեյ Մովսեսյան (2696) — Լուկա Լենիչ (2634)
Յուրե Սկոբերնե (2573) — Վլադիմիր Հակոբյան (2684)
Գաբրիել Սարգսյան (2676) — Յուրե Բորիսիկ (2555)
Կանանց հավաքականն այս պահին մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մեր շախամտիստուհիներն այսօր մրցում են Վրաստանի ուժեղ հավաքականի հետ:
Հայաստան — Վրաստան
Էլինա Դանիելյան (2471) — Նանա Ձագնիձե (2556)
Մերի Արաբիձե (2374) — Լիլիթ Մկրտչյան (2469)
Լիլիթ Գալոյան (2301) — Նինո Խուրցիձե (2462)
Բելա Խոթենաշվիլի (2514) — Մարիա Կուրսովա (2339)
Մեր շախմատիստների պարտիաներին կարող եք հետևել այստեղ, իսկ կանանց` այստեղ: