Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում շարունակվում է հակաահաբեկչական օպերացիան, որը միտված է ոչնչացնելու այնտեղ գտնվող ռուսամետ անջատողականներին և գրոհայիններին, որոնք ահաբեկում են այդ շրջանը։
Այսօր Սլավյանսկի, այսես կոչված, «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտնել է, որ ուժայինները իրենց հետ բախումներում կորցրել են մոտ 650 մարտիկ։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը։ Ըստ ինքանհռչակ քաղաքապետի՝ զոհվածների և վիրավորների մեջ են «Աջ սեկտորի» 285 մարտիկ, ովքեր մաս են կազմել Ազգային գվարդիային։