Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում, ուր արդեն երրորդ ամիսն է՝ շարունակվում է ռուսամետ անջատողականների ու Ուկրաինայի զինված ուժերի դիմակայությունը, գրոհայինները դիմում են անթույլատրելի քայլերի` փորձելով դուրս պրծնել ամբողջությամբ շրջապատված քաղաքից:
Արտաքին աշխարհում Ուկրաինայի զինված ուժերի կողմից, իբր դաժանությունների պատկեր ցույց տալու համար, արդեն մի քանի օր է՝ նրանք ռմբակոծում են բնակելի թաղամասերը: Այսօր Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի խոսնակ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին հայտնել է, որ գրոհայինները փորձում են լքել քաղաքը` թաքնվելով 200 երեխայի մեջքի հետևում: Ռուսական մամուլն արդեն երրորդ օրն է՝ կեղծ լուսանկարներ է հրապարակում, թե Սլավյանսկում վիրավորվում և սպանվում են երեխաներ, մինչդեռ այդ նկարները արվել են տարիներ առաջ այլ թեժ կետերում:
Քիչ առաջ, Հակաահաբեչական կենտրոնից տեղեկացրել են, որ իրենց հայտնի չէ այդ 200 երեխաների գտնվելու վայրը: