տուն Քաղաքական Սիփան Փաշինյանը կուրթանեցի Մեխակի տանն է

Սիփան Փաշինյանը կուրթանեցի Մեխակի տանն է

313
0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը կուրթանեցի Մեխակ Առաքելյանի տանն է: Նա խնդրեց լրատվամիջոցներին չնկարահանել իրենց խոսակցությունը, քանի որ հիմա նախընտրական շրջան է, եւ որ չի կարող ասել, թե ինչպես եւ ինչով են օգնելու:

Հիշեցնենք՝ մարտի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Կուրթան գյուղ: Վարչապետն իրեն օգնության խնդրանքով դիմած քաղաքացուն խիստ տոնով հորդորել էր գնալ և աշխատել, ինքնուրույն հոգալ իր ընտանիքի ապրուստի միջոցը: Նիկոլ Փաշինյանի եղբորորդի պատգամավորը՝ Սիփան Փաշինյանը, խոստացել էր այցելել Մեխակի ընտանիքին: