Սիրո տոների առթիվ
«ԿՈՂՔԻԴ ԵՄ» տարեցների աջակցության ՀԿ-ն սիրառատ էր դարձրել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող զույգերի օրը: Փետրվարի 14-ին ՀԿ-ի նախագահ Գայանե Պողոսյանի հրավերով կինոթատրոն էին այցելել 4 սիրահար զույգ տատիկ-պապիկներ:

Ֆիլմի դիտումից հետո զույգերը լուսանկարվեցին նաև ռոմանտիկ տաղավարում, վայելեցին քաղցր հյուրասիրությունն ու միմյանց հետ կիսվեցին իրենց սիրո պատմություններով:

«ԿՈՂՔԻԴ ԵՄ» ՀԿ-ի թիմը զույգերի հետ քննարկել է նաև իրենց հաջորդ նախագիծն ու արդեն պատրաստվում է տատիկ-պապիկների հերթական օրը հեքիաթ դարձնելու հաջորդ առիթին:

