տուն Քաղաքական Միջազգային Սիրո հորմոնի ավելցուկով տղամարդիկ հաճախ են ստում

Սիրո հորմոնի ավելցուկով տղամարդիկ հաճախ են ստում

154
0

couplediscuss

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ում մոտ կա «սիրո հորմոնի»` օքսիտոցինի ավելցուկ, ավելի հաճախ են ստում: Այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Նման եզրակացության գիտնականները եկել են այն բանից հետո, երբ ուսումնասիրություն են անցկացրել 60 տղամարդկանց շրջանում: Հետազոտության ժամանակ նրանք հետևել են արյան մեջ օքսիտոցինի մակարդակին, ինչպես նաև ստիպել են մասնակցել հատուկ մշակված համակարգչային խաղին: Դրա ընթացքում ստեղծվել էր հնարավորություն խաբեբայության միջոցով վաստակել գումար: Օքսիտոցինի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի հաճախ էին դիմում խարդախությունների, քան «սիրո հորմոնի» պակասորդ ունեցողները: