Երգչուհի Սիրուշոյի «Զոմա, զոմա» տեսահոլովակի դիտումները ժամ առ ժամ ավելանում են: Պրեմիերան կայացել է 2 օր առաջ: Այսօր ցերեկը դիտումները շուրջ 219 հազար էին: Երեկոյան դրանք անցան 220 հազարը:
Բացի դիտումներ հավաքելուց՝ երգչուհին շարունակում է նաեւ արձագանքներ ստանալ նոր աշխատանքի վերաբերյալ: Յութուբում նրան գովել են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երկրպագուները: Հայ երկրպագուներից կա կարծիք, որ նա հետաքրքիր ու գունեղ ներկայացրել է հայկական կենցաղը: Նրա արվեստի արտասահմանցի մի սիրահար էլ շեշտել է, որ Սիրուշոն առիթ է դարձել, որ սիրահարվի Հայաստանին ու երկրի մշակույթին եւ անհամբեր սպասում է Հայաստան այցելելուն: