տուն Քաղաքական Միջազգային Սիրիացի ապստամբների համար ուղարկված պակիստանյան զենքն արդեն Հորդանանում է

Սիրիացի ապստամբների համար ուղարկված պակիստանյան զենքն արդեն Հորդանանում է

66
0

365_w

Սիրիական ընդդիմության համար նախատեսված զենքի առաջին խմբաքանակը Պակիստանից տեղափոխվել է Հորդանան։ Այն այժմ գտնվում է Աքաբա նավահանգստում։ Այս մասին հայտնում է «Սյուրիյա ալ-Էն» գործակալությունը, որի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ռազմական բեռը Հորդանան է տեղափոխվել հարավամերիկյան երկրներից մեկի դրոշի ներքո։

Ավելի վաղ նույն գործակալությունը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Սաուդյան Արաբիան մտադիր է պակիստանյան արտադրության զենիթահրթիռային համալիրներ և հակատանկային համակարգեր ձեռք բերել և այն ուղարկել Սիրիայի զինված ընդդիմությանը, որոնք առաջիկայում պատրաստվում են լայնածավալ գործողություններ սկսել Դամասկոսի հարավային շրջաններում։