տուն Քաղաքական Միջազգային Սիրիացի ապստամբները սխալմամբ կտրել են իրենց զինակցի գլուխը

Սիրիացի ապստամբները սխալմամբ կտրել են իրենց զինակցի գլուխը

144
0

url3

«Ալ-Կաիդային» մոտ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունը, որը գործում է Սիրիայի տարածքում և հակակառավարական գործունեություն է իրականացնում, ներողություն է խնդրել՝ ապստամբներից մեկին սխալմամբ գլխատելու համար։ Այս մասին գրում է BBC-ն։

Ավելի վաղ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում խմբավորման անդամներից մեկը, թափահարելով կտրված գլուխը, հայտարարում է, որ իրաքցի շիաները պայքարում են կառավարության կողմից Սիրիայի տարածքում։ Սակայն նույն ապստամբները կտրված գլուխը տեսնելիս նրանում ճանաչել են իրենց զինակիցներից մեկին։ Դրանից հետո «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունը ներողություն է խնդրել՝ բացատրելով, որ այդ «անփութությունը» շփոթմունք էր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here