Սիրիայում ռազմական ընդդիմությունը կրկին իր վերահսկողությունն է հաստատել քրիստոնեական Մաալուլա քաղաքի վրա, հաղորդել է Al Arabiya հեռուստաընկերությունը:
Այս մասին հայտնել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը (OSDH): Հաղորդվում է, որ քաղաքի համար մարտերը սկսվել են երեք օր առաջ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ կառավարական ուժերը իրենց վերահսկողությունն էին հաստատել քրիստոնյաներով բնակեցված քաղաքում: