Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զուբին հերքել է Դամասկոսի առնչությունը Բեյրութում այսօր տեղի ունեցած պայությունին, որի հետևանքով զոհվել է քաղաքական գործիչ Մուհամադ Շատահը։ 2005 թվականից հետո Շատահը Սիրիայի քաղաքականության դեմ արտահայտվող լիբանանցի 9-րդ քաղաքական գործիչն է, որի դեմ իրականացվել է մահափորձ։ Սիրիայի առնչության մասին այսօր խոսել է նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու՝ Սաադ Հարիրիի «Ալ-Մուսթակբալ» շարժումը։
«Ալ-Մուսթակբալ» շարժման առաջնորդներ Ֆուադ Ալ-Սինյորան և Սաադ Հարիրին աչքի են ընկնում նրանով, որ Լիբանանում յուրաքանչյուր ահաբեկչությունից հետո առաջ են քաշում մտացածին մեղադրանքներ Սիրիայի հասցեին։ Միաժամանակ նրանք ֆինանսավորում և զինում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն», «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Իսլամական ճակատ» ծայրահեղական կազմակերպություններին, որոնք կռվում են Սիրիայի կառավարության դեմ»,- ասել է Ալ-Զուբին։