տուն Քաղաքական Միջազգային Սիրիան կարող է պատասխանել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներին

Սիրիան կարող է պատասխանել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներին

195
0

NEW ISRAELI F16I SUFRA FIGHTERS ARRIVE IN ISRAEL

Սիրիան առայժմ չի պատասխանել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի ռազմաբազաներից հասցված հարվածին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել արտաքին միջամտություններին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում կատարելով Սիրիայի դիվանագիտական-ռազմական աղբյուրներին:

«Եթե Իսրայելը շարունակի իր սադրիչ գործողությունները, ապա Սիրիան կարող է պատասխանել դրանց: Այն կորոշի պատասխանի ժամկետներն ու միջոցները, որոնց կդիմի (պատասխանի դեպքում — խմբ,)», — ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծության են ենթարկել Միջերկրական ծովի ափին գտնվող Սիրիայի ամենամեծ ռազմաբազան, որտեղ ոչնչացվել են ռուսական արտադրության հրթիռներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here