տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում 10,8 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի

Սիրիայում 10,8 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի

74
0

rsz_1013232805

Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունեցողների քանակը վերջին մեկուկես տարվա ընթացքում ավելացել է 1,5 միլիոնով: Այս մասին այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում նշել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:

«2011թ.-ին ես Անվտանգության Խորհրդում ասացի, որ 1 միլիոն սիրիացի մարդասիրական օգնության կարիք ունի: Հիմա նրանց թիվը հասել է 10,8 միլիոնի, 1,5 միլիոնով ավել, քան վեց ամիս առաջ», — Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ նշել է պաշտոնյան:

«Մենք չենք կարողանում հասնել նրանց, որպեսզի հանձնենք անհրաժեշտ մարդասիրական օգնությունը», — Նշել է Ամոսն ու հավելել, որ դժվար հասանելի շրջաններում է գտնվում ավելի քան 4,7 միլիոն մարդ:

Նկատենք, որ Սիրիայի բնակչությանն օգնելիս զոհվել է մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 60 աշխատակից: