Սիրիայում քրդերի և իսլամիստ ծայրահեղականների միջև բախումների հետևանքով այսօր զոհվել է 40 մարդ: Այս մասին հաղորդում է Al-Mayadin հեռուստաալիքը:
Նույն աղբյուրի համաձայն` բախումները տեղի են ունեցել Սիրիայի հյուսիսարևելյան Ալ-Հասաքա շրջանում: Տեղի քրդական կազմավորումների հետ մարտի են բռնվել «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» և «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումների գրոհայինները:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ հուլիսին քրդերի հետ բախման ժամանակ Թուրքիայի հետ սահմանային Ռաս Ալ-Այն անցակետն անցել էր քրդերի վերահսկողության տակ: