ՄԱԿ-ի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման առաքելության ղեկավարն անհանգստություն է հայտնել առ այն, որ որքան ժամանակ է քիմիական զենքը գտնվի Սիրիայում, այդքան կավելանա է ծայրահեղ իսլամիստների կողմից զենքն առևանգելու վտանգը,- հաղորդում է BBC-ն:
Նախազգուշացումը հաղորդվել է այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարությունը հայտարաել է Հոմսում և Դամասկոսում տեղակայված զենքի պահեստների վրա հարձակման մասին:
Սիրիայի իշխանությունները հաղորդել են, որ երկու հարձակումներն էլ կասեցվել են, սակայն այս տեղեկությունը այլ աղբյուրների կողմից չի հաստատվել:
Նշենք, որ ՚«Քիմիական զենքի արգելման» կազմակերության կողմից հաստատված պլանի համաձայն՝ Սիրիայից քիմիական զենքը դուրս է բերվելու 2014-ի փետրվարի 5-ին և ոչնչացվելու է 2014-ի հունիսի 30-ին: