Դեր Զորում Սիրիայի ռազմական հետախուզության ղեկավար գեներալ-մայոր Ջաամին սպանվել է գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Նա սպանվել է դիպուկահարի կրակոցից՝ Ալ-Ռաշիդիա շրջանում։
1976-2005թթ․ Ջաամին եղել է Լիբանանում սիրիական զորքերի հրամանատարներից մեկը։ Նրա անունը նշվում էր որպես Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կազմակերպիչ։ ՄԱԿ-ի ռազմական տրիբունալն այս կապակցությամբ 2005 թվականին հարցաքննել էր Ջաամիին։
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտից սկսված բախումների հետևանքով Սիրիայում սպանվածների թիվը հասել է 110 հազարի։