Սիրիայում սպանվել է «Ալ-Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ Ալ-Ջավլանին: Այս մասին տեղեկացնում է Agence France Presse-ը՝ հղում անելով սիրիական պետական հեռուստատեսությանը:
Հաղորդվում է, որ Ալ-Ջավլանին սպանվել է սիրիական Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ: Ալ-Ջավլանիի սպանությունը հաստատող որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը ստեղծվել էր 2012-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն պատասխանատվություն է կրում Սիրիայում իրականացված մի շարք ահաբեկչությունների համար: