Սիրիական Հոմս քաղաքում սպանվել է ճանաչված հոգևորական, ճիզվիտների միաբանության անդամ, հոլանդացի Ֆրանս վան դեր Լյուտը: Այս մասին հաղորդում են սիրիական լրատվամիջոցները: Վան դեր Լյուտը սպանվել է մենաստանի տարածքում անհայտ գրոհայինի կողմից:
Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել այս սպանության պատասխանատվությունը: Հայտնի է, որ հոլանդացին Սիրիայում ապրում էր 1964 թվականից: Քաղաքացիական պատերազմի տարիներին նա դեղամիջոցներ է մատակարարել Հոմսին, որը երկար ժամանակ գտնվել է շրջափակման մեջ: