Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում վերջին երեք տարիներին մահացել է ավելի քան 11 հազար երեխա: Այս մասին հաղորդում է The Time-ը:
Oxford Research Group-ի կողմից անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ 2011 թվականի մարտից մահացել է 11 հազար 420 երեխա: Հիմնականում նրանք մահացել են պայթյուններից: Մոտ հազար երեխա սպանվել է դիպուկահարների կողմից, իսկ 112-ը` տանջամահ են արվել:
Չորս ամիս առաջ ՄԱԿ-ը հայտնել էր Սիրիայում 6,5 հազար զոհված երեխայի մասին: