Սիրիայի իսլամիստները 120 քուրդ են պատանդ վերցրել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ նրանց պատանդ են վերցրել թուրք-սիրիական սահմանին, որտեղ էլ բնակվում են քրդերի մեծ մասը:
Նախնական տեղեկության համաձայն՝ պատանդ վերցրած իսլամիստները «Ալ-Քաիդային» մոտ գտնվող «Իրաքի և Լիբանանի իսլամիստական պետություն» խմբավորմանն են պատկանում:
Ավելի վաղ նշվում էր պատանդ վերցված 50 քրդերի մասին, որոնց ճակատագիրը հայտնի չէ: