ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծիք է հայտնել այն մասին, որ Սիրիայում քաղաքական երկխոսությունից առաջ կողմերը պետք է հրադադարի մասին համաձայնության գան: Այս մասին հայտնում է Reuters-ը: Պան Գի Մունն այս հայտարարությունն արել է Նյու Յորքում մամլո ասուլիսի ժամանակ: Նա հայտարարել է. «Ժնևում քաղաքական երկխոսությունը սկսելուց առաջ՝ մենք կոչ ենք անում, որ ապահովվի մարդասիրական մատակարարումը և, ամենակարևորը՝ մարտերը պետք է դադարեցվեն, թեկուզ ժամանակավորապես»:
տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում մարտերը պետք է դադարեցվեն Ժնև-2-ից առաջ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար