տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում մարդասիրական օգնությունն անհասանելի է մոտ 2,5 միլիոն մարդու համար

Սիրիայում մարդասիրական օգնությունն անհասանելի է մոտ 2,5 միլիոն մարդու համար

218
0

Mideast Syria_Cala

Սիրիայում մոտ 2,5 միլիոն մարդ զրկված է մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից կառավարական և զինյալ խմբավորումների միջև զինված հակամարտության պատճառով: Այս մասին հայտնել է  ՄԱԿ-ի Մարդասիրական օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:

Իր հայտարարության մեջ նա ասել է. «Իմ վերջին ելույթից հետո ավելի քան երեք ամիս է անցել, բայց մենք դեռ ի վիճակի չենք հումանիտար օգտնություն հատկացնել մոտ 2,5 միլիոն մարդու, ովքեր գտնվում են դժվար հասանելի շրջաններում»:

Նա նշել է նաև, որ Սիրիայում մոտ 2 հազարի հասնող զինված խմբավորումներ են գործում: Այս խմբավորումների հետ մարդասիրական օգնության մատակարարների բախումներն ավելի հաճախակի են դարձել: Սրանից տուժում է Սիրիայի ժողովուրդը, որի համար  հումանիտար օգնությունը անհասանելի է դառնում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here