Սիրիայի ընդդիմադիր շարժումները միավորվել են մեկ միասնական՝ «Սիրիայի ապստամբների ճակատ» կազմակերպությունում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը:
«Սիրիայի ապստաբների ճակատ»-ի մեջ ներգրավվել են 15 խմբավորումներ: Նրանք պատրաստվում են դառնալ սիրիական բանակի կորիզը, ինչպես նաև պայքարել Բաշար Ալ-Ասադի ռեժիմի և «Ալ-Կաիդայի» խմբավորումների դեմ: