Սիրիայի Էրիխա գյուղում հունվարի 30-ին ավիահարվածների տակ են հայտնվել տեղական հիվանդանոցն ու հացաբուլկեղի արտադրամասը, ինչի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 37 մարդ: Այս մասին հաղորդում է Anadolu-ն:
Նշվում է, որ ավիահարվածներն իրականացրել է ռուսական օդուժը: