Դամասկոսի Հարասթա շրջանում մի քանի օր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում հայ զինծառայող է եղել։
Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» Facebook-ի էջը, զոհված հայ երիտասարդի՝ Հակոբ Տեր Ղազարյանին դին հնարավոր է եղել գտնել երեկ՝ երկար փնտրտուքներից ու փորձաքննություններից հետո։
Զինյալ ընդդիմադիրների կողմից արձակված ականի թիրախում հայտնվել էր Դամասկոսի Հարասթա շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկը՝ զինվորական մեքենաներն ու հրասայլերը վերանորոգելու վարչական երկու շենքերը։
Նյութն ամբողջությամբ` Tert.am-ում