«Հալեպի հայեր» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հալեպից 160 կմ հեռավորության վրա գտնվող Ռաքա քաղաքի հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցու գմբեթից «Ալ-Կաիդային» հարող «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման անդամները հանել են խաչը և այն փոխարինել են կազմակերպության դրոշով: