տուն Քաղաքական Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

189
0

Փետրվարի 26-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպել է ԺԺ նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Դեսպան Գևորգյանը Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալական ուղերձը՝ ՍԱՀ ԺԺ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Դեսպանը նշել է, որ «այս բանաձևը հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի վառ վկայությունն է։ Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

ՀՀ դեսպանն ու ՍԱՀ խորհրդարանի նախագահն անդրադարձել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և, այդ համատեքստում, ընդգծել են բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարևորությունը: