Սիրիայում հակամարտող 2 կողմերն էլ բռնությունների մասնակից են, ընդդիմության շարքերում ծայրահեղականներ կան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ հանդիպումից հետո։
Քերին ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է շփումները սիրիական ընդդիմության հետ։ Նրա համոզմամբ՝ Ժնև-2-ին հարկավոր է նախապատրաստվել առանց դանդաղելու։
Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ջանքեր են գործադնում, որ Սիրիայում վերջ դրվի դաժանությանն ու բռնությանը։ Բացի այդ, նա հայտնել է, որ Փարիզյան հանդիպմանը «մի շարք կերերով լիակատար համաձայնություն է ձեռք բերվել»։ Մասնավորաբար, կողմերը համամիտ են այն հարցում, որ սիրիական հակամարտությանը ռազմական միջամտությունը անթույլատրելի է։